«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։
Հետազոտությունը կոչվում է «Արա չի՛․․Արքայա»։ Հարկ է նշել, որ Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10
մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:
Հեռախոսային հարցումների արդյունքում հարցումը կազմվել է 1100 պատասխանի հիման վրա։
Անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցված քաղաքացիների 60%-ից ավելին ոչ է պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր եք համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ։
«Խաղաղության պայմանագրի» կնքումը միանշանակ հնարավոր է համարել միայն հարցվածների 8․3%-ը, ավելի շատ այո է պատասխանել 17․5%-ը։
Հարցված քաղաքացիների 23%-ը ավելի շատ ոչ է պատասխանել, իսկ 41․2%-ը՝ միանշանակ ոչ։
Հարցմանը դժվարացել են պատասխանել 1100 հարցվածների 9․6%-ը։
Ստացվում է, որ քաղաքացիները անիրատեսական և ոչ հավանական են համարում «Խաղաղության պայմանագրի» կնքումը։
Էմմա Միքայելյան