ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ՝ նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ:

Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Լսումները նախագահելու է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս