Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Երևան-Բաքու կարգավորման գործընթացի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությանը հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու վերաբերյալ՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացի հետ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Turkiyegazetesi-ին տված հարցազրույցում հայտարարել  է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ստորագրումից հետո», – ասել է նա։

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը համարում է կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան»,-նշել է Ֆիդանը։

 




Լրահոս