
Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան:
«Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանն ու «Արամ Մանուկյան»-ի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանը համալրվել են ժամանակակից մարզագույքով, նորոգվել են մարզադահլիճները, անցկացվել է ջեռուցման համակարգ:
Ռազմամարզական հաստատությունների համար ձեռք է բերվել նաև 3 ավտոբուս՝ սաների տեղափոխումը տնից կրթական հաստատություն և հակառակ ուղղությամբ հարմարավետ կազմակերպելու համար: Ծրագիրն իրականացվել է բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորման շնորհիվ: Ընդհանուր բյուջեն կազմել է 119 մլն դրամ: