Թրամփը ստացավ 277 ընտրական ձայն և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահ․ Fox News

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը արդեն հավաքել է ընտրիչների 277 ձայն՝ ապահովելով իր հաղթանակը ԱՄՆ 47-րդ նախագահի ընտրություններում:

ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։ Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։

 




Լրահոս