Նոյեմբերի 5-ի գործով բանտարակյալները` քաղաքական կամայականությունների զո՞հ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ի գործով քաղբանտարկյալ Տիգրան Պետրոսյանի փաստաբանը ` Արա Զաքարյանն այս պահին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Տիգրան Պետրոսյանին կալանավորելու և նրան կալանքի տակ պահելու որոշումները դատարանը կայացրել է քննիչների կողմից ներկայացրած սկավառակի տեսանյութից ելնելով միայն:

Դրանից երևում է, որ Տիգրան Պետրոսյանը քաշքշում է ոստիկան Արա Մարտիրոսյանին, բայց ծեծելու ոչ մի կադր չկա:

«Արա Մարտիրոսյանը ևս բազմիցս հայտել է, որ Տիգրան Պետորսյանն իրեն չի հարվածել: Սա խոսում է այն մասին, որ մեղադրանքը հաստատված չէ: Դատարանները չեն բարեհաճել մի քիչ ավելի շատ քննություն անցկացնել: Տիգրան Պետրոսյանին չպետք է  կալանավորեին այդ մեղադրանքով: Չկա որևէ նշում այն մասին, թե ինչպիսի՞ գործողությամբ է Տիգրան Պետրոսյանը կատարել, ինչը չպետք է կատարեր: Սա ես համարում եմ բացահայտ կամայականություն ՝իմ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում: Նրան կալանքի տակ պահելու որևէ անհրաժեշտություն չկա»,- ասաց փաստաբանը:

Վերջինիս գնահատմամբ `  առաջին մեղադրանքն առաջադրվել էր մի հոդվածով, որը չէր համապատասխանում Տիգրան Պետրոսյանի գործողություններին: Իսկ նոր հոդվածն առավել քան անհեթեթ է:

Փաստաբանը համոզված է նաև, որ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար հետապնդում է սկսվել և նա իսկապես պետք է կոչվի քաղբանտարկյալ:

Նոր մեղադրանքի մեջ ևս չի ասվում, թե ինչպիսի գործողություններում է մեղադրվում Տիգրան Պետրոսյանը: Հայրը երկրորդ կարգի հիվանդ է և մշտական խնամքի կարիք ունի, սակայն սա նույնպես հաշվի չի առնվում: Տեսանյութերից հստակ երևում է, որ Տիգրան Պետրոսյանն ընդամենը բաժանողի դերում է հանդես գալիս:

Այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանին ոստիկան Արա Մարտիրոսյանի միջամտությամբ հրել և գցել են գետնին, և վտանգ է եղել, որ նրան հարվածներ կհասցնեն, Տիգրան Պետրոսյանը հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին: Ակնհայտ սուտ գործողություն է, որ Տիգրան Պետրոսյանը հարվածել է ոստիկանին: Դա փաստերով ապացուցված է»,- հավելեց փաստաբանը:

Նրա համոզմամբ ` վերևից կա հրահանգ անձանց պահել կալանքի տակ: Դրա համար էլ մեղադրանքը փոփոխեցին, սակայն սա ավելի աբսուրդային է:

Պետք է քննությամբ հիմնավորվի, որ ոստիկանի գործողությունները եղել են իրավաչափ, իսկ դրանք վերանայելու իրավասություն ունի միայն ՀՔԾ-ն:

«Իշխանությունները պետք է հասկանան, որ չի կարելի անձանց նկատմամբ հետապնդումներ սկսել իրենց հայացքների պատճառով»,- եզրափակեց փաստաբանը:




Լրահոս