ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայում դիմելով իր աջակիցներին, ասել է, որ դադարեցնելու է պարտերազմները:
«Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք», – ասել է նա:
Այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ», – ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա: