Armenian text to speach

Պուտինը պատրաստվո՞ւմ է շնորհավորել Թրամփին հաղթանակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինձ հայտնի չէ Թրամփին ընտրությունների առթիվ շնորհավորելու՝ նախագահի ծրագրերի մասին։ Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», – ասել է Պեսկովը։




Լրահոս