ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն լուրջ խնդիրները, որոնց բախվում է  աշխարհը» – ասված է հայտարարության մեջ։

 




Լրահոս