Կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում մի քանի անգամ էգ առանձնյակի արձանագրումը հուսադրող է՝ հետագայում Հայաստանում տեսակի բազմացման և քանակի ավելացման տեսանկյունից»,-գրել է նախարարը:

Ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ։




Լրահոս