
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք շրջանին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ըստ աղբյուրի՝ Բեյրութի հարավային արվարձաններին հասցվել է առնվազն չորս հարված, իսկ Լիբանանի մայրաքաղաքի երկնքում լսվում են ռազմական ինքնաթիռների և անօդաչու սարքերի ձայները: