
Ղրիմի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության պատճառով ՆԱՍԱ-ն դադարեցնում է համագործակցությունն այդ երկրի հետ: Բացառություն է կազմում համատեղ աշխատանքը միջազգային տիեզերական կայանում, ուր ներկայումս գտնվում է ամերկացի տիեզերագնացը:
ՆԱՍԱ-ի աշխատակիցներին այսուհետ արգելվում է մեկնել Ռուսաստան, էլեկտրոնային փոստով նամակագրւթյուն հաստատել կամ հեռուստակոնֆերանսներ անցկացնել, միջազգային կոնֆրանսների ժամանակ շփվել ռուսաստանյան գործընկերների հետ:
Ռուսաստանի ներկայացուցիչների այցը ՆԱՍԱ նույնպես արգելվում է, տեղեկացնում է BBC-ին: