Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան, վստահեցնում է մանկաբույժ Մարինա Մելքումովան։
Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը`
զարկերակային ճնշման բարձրացում,
սրտի աշխատանքի արագացում,
տագնապի զգացողություն, անհանգստություն,
քնի խանգարում, անքնություն,
ջրազրկում,
ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն,
ցնցումներ:
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։