
Սիրիայում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած բախումների հետeuանքով զոհվել է ավելի քան 50 մարդ,- հաղորդում է Agence France-Presse-ը: Զոհերի թվում են անվտանգության ուժերի 23 աշխատակից, 15 դասալիք եւ 13 խաղաղ բնակիչ: ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն` մինչ այժմ Սիրիայում զոհվել է ավելի քան 3500 մարդ: Հոկտեմբերի վերջին իրադրությանը միջամտեց Արաբական երկրների լիգան, որը կոչ արեց Ասադին դադարեցնել արյունահեղությունը: Նոյեմբերի 24-ին ԱԵԼ-ը վերջնագիր ներկայացրեց Սիրիային` պահանջելով անմիջապես ներս թողնել իրենց դիտորդներին: