Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. ապրիլի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի ուղղությամբ՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Խանջյան և Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Սարալանջի փողոց՝ Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկից դեպի Սարալանջի և Գլինկայի փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է,
4. Հ-28 «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: