
Կառավարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը կներկայացվի ԱԺ, որն էլ կընտրի ՀԾԿՀ ղեկավարին։
Մեսրոպյանը 2019-20թթ․ եղել է ՀԾԿՀ անդամ, ապա՝ Կոտայքի մարզպետ։
Հիշեցնենք, որ 2019 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել դեռ հոկտեմբերի 10-ին։