
Ամերիկացի հանրապետական սենատորներ Մարկ Կյորկի և Դեն Կոուտսի ՝ Ռուսաստանին ֆուտբոլի 2014 թվ. աշխարհի առաջնությունից զրկելու հայցը մերժվել է ՖԻՖԱ-ի կողմից։
Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն ՝ նշելով, որ կազմակերպության նորմերն ու կանոնները տարածվում են միայն ֆուտբոլի աշխարհի վրա։
Հիշեցնենք, սենատորները դիմել էին ՖԻՖԱ ՝ պահանջելով զրկել Ռուսաստանին ՝ «մունդիալին» մասնակցելու իրավունքից ՝ Ղրիմում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով։