ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարուհի Սոնա Եսայանը և «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի պատվիրակ Լեոն համատեղ տեսանյութ են հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարուհի Սոնա Եսայանն իր ինսատագրամյան էջում տեսանյութ է հրապարակել այս տարվա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի պատվիրակ 10-ամյա  Լեոյի հետ: Հրապարակմանը կից՝ նա գրել է․

«Մանկական Եվրատեսիլի՝ “ Cosmic friend” նոր թրենդը, ես և Լեոն համարում ենք սկսած»:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել էր Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:

Փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը կոչվում է՝ “Cosmic friend”:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս