ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտ չկար, կառավարությունն էլ գումար չէր տալիս, ասում էր՝ դուք, ձեր համայնքը. Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ստորագրահավաքը՝ ընդդեմ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տրանսպորտի թանկացման նախագծի:

Այսօր ստորագրահավաքը իրականացվել է Հանրապետության հրապարակում:

ArmLur.am-ը զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

Հայկ Մարությանը հայտարարել է, որ 2 օրվա ընթացքում 6895 ստորագրություն է հավաքել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ:

Նա հայտարարել է, որ իր առաջնորդած «Նոր ուժ» կուսակցության անդամները կշրջեն Երեւանում, որպեսզի անհրաժեշտ ստորագրություններ հավաքեն՝ չեղարկելու տրանսպորտի թանկացման նախագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս