
Ճապոնացի տիեզերագնաց Սատոսի Ֆուրուկավան, որը երեքշաբթի է ՄՏԿ-28/29 անձնակազմի հետ Երկիր վերադարձել, համացանցում տեղադրել է հետաքրքիր տեսահոլովակ, որտեղ նա Միջազգային տիեզերական կայանում անկշռության վիճակում բեյսբոլ է խաղում: Հետաքրքրականն այն է, որ 47-ամյա աստղագնացը բեյսբոլ է խաղացել միայնակ. գնդակը նետել է, հետո սահելով հասել գնդակի հետևից ու հարվածել դրան: Այնուհետև ինքն էլ որսացել է այն: