
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արթիկի բանտում կալանավորը նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։10-ին, փորձել է ինքնասպանություն գործել՝ սավանով խցի առաստաղի լուսամուտի ճաղերից կախվելով։
Այդ պահին նկատել են քրեակատարողական ծառայության աշխատակիցները, շտապ բացել են խցի դռները և փրկել են կալանավորի կյանք։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կալանավորը ասել է, որ ինքը կալանավայրի կյանքի և իր կարգավիճակի հետ չի կարող համակերպվել, դրա համար ավելի լավ է մահանա։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջինս 39 տարեկան է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Քնար Մանուկյան