Նոյեմբերի 8-ը նշվում է որպես քաղաքների կառուցման համաշխարհային օր կամ Ուրբանիզմի համաշխարհային օր:
Այս տոնը նվիրվում է քաղաքների կառուցման զարգացմանը որպես մի արդյունաբերության, որի շնորհիվ ավելի շատ ու շատ մարդիկ են կարողանում ստանալ հարմարավետ միջավայր կյանքի համար: Տոնը նշանավորվել է 1949 թվականին: Այս տոնի գաղափարը առաջարկել է Բուենոս-Այրեսի համալսարանի պրոֆեսոր Կառլոս Մարիա դելա Պաոլերան, որ հետաքրքրեն հասարակությանը քաղաքային տարբեր կառույցների մասնագիտական նախագծմամբ:
Այժմ տոնը նշվում է ավելի քան 30 երկրում: Այսօր տարբեր երկրներում անց են կացվում տարբեր միջոցառումներ, որոնք միտում ունեն ցույց տալու, թե ինչպես է քաղաքների զարգացումը ազդում շրջակա միջավայրի վրա: