Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը ինստագրամյան սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ իր որդին՝՝ այս տարվա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ 10-ամյա Լեոն հանդիպել է Սիրուշոյի հետ։
Տեսանյութում նրանք ջերմ զրուցում են, ինչ-որ բան քննարկում։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել էր Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
Փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը կոչվում է՝ “Cosmic friend”:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: