Քաղաքի տոնական ձևավորումը թեև գեղեցկացնում է Երևանը, բայց մյուս կողմից էլ աղճատում է մայրաքաղաքի կարևոր շենքերի ընդհանուր տեսքը։
ArmLur.am-ը նկատեց, որ քաղաքի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքը պատված է անցքերով և հեղասյուներով, որոնք արվել են տոնական լույսերը տեղադրելու համար։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի սկզբին ևս համացանցում բուռն քննարկման թեմա էր դարձել շենքերի ճակատային հատվածների վրա արված անցքերն ու հեղույսները։ Դրանք փակվում, այնուհետև ամեն տարի դեկտեմբերին կրկին բացվում են՝ տոնական ձևավորման համար։
Իհարկե, տոնական լուսյերն ու զարդարանքները գեղեցիկ են, բայց դրան հետևանքները փաստացի ձևախեղում են մայրաքաղաքի տեսքը։
Մանրամասները՝ տեսանյութում