
Աֆղանստանի 19-ամյա բնակչուհին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման միայն նրա համար, որ երկու տարի առաջ նրան բռնաբարել է քրոջ ամուսինը: Աֆղանական օրենքների համաձայն` նա մեղավոր է ճանաչվել ամուսնացած տղամարդու հետ արտամուսնական կապ ունենալու համար: Այժմ աղջիկն իր մեկամյա երեխայի հետ գտնվում է բանտում: Բանտից դուրս գալու եւ “խայտառակության” պիտակը մաքրելու համար նա պետք է ամուսնանա բռնաբարողի հետ: Սակայն դա էլ հնարավոր չէ, քանի որ տղամարդը նույնպես գտնվում է բանտում: