Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Ղազախստան նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Այս մասին Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։
«Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի պետական այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի բազմակողմ գործընկերությունը խթանելու համար»,- ասել է նա։
Լավրովն իր հերթին նշել է, որ կողմերը «լուրջ նախապատրաստվում են նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի՝ Ղազախստան պետական այցին»։