ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել․
«Հարգելի՛ գործընկերներ,
Ի լրումն աշխատանքային կարգով կայացած հեռախոսազրույցներին, որոնց ընթացքում մենք խնդրել ենք խմբագրել armlur.am կայքի՝ «ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ ԱԳՆ աշխատակիցը «վիզաների բիզնես» է արել. սկանդալային բացահայտում. «Ժողովուրդ»» վերատառությամբ հոդվածի՝ ԱԳՆ կողմից տրամադրված հարցման պատասխանների տարընթերցումները և շահարկումները, մասնավորապես՝ «Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը», «Նախարարության եւ փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են» նախադասությունները, կրկին տեղեկացնում ենք, որ սույն ձևակերումները չեն համապատասխանում ՀՀ ԱԳՆ նոյեմբերի 5-ի թիվ 1112/58939-24 և նոյեմբերի 6-ի 1112/59261-24 գրություններին, ուստի պահանջում ենք ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան հերքում՝ ոչ միայն տեքստային՝ տպագիր և առցանց, այլև տեսանյութի տարբերակով, ինչպես որ տարածվել է նախնական նյութը:
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը, ՀՀ ԱԳՆ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան»։