
Գործադիրի այսօրվա նիստում Տիգրան Սարգսյանը գյուղնախարարին հանձնարարաց ավելի կոնկրետ ներկայացնել, թե ինչ աջակցություն է ցուցաբերում գյուղացիներին:
«Մենք հարյուրապատիկ ավելի ենք տալիս, քան չակերտավոր այդ բարեգործները, որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք»,-ասաց Տ.Սարգսյանը:
«Ես նկատում եմ, որ մարդիկ գյուղացիներին օգնելու համար 2 կոպեկ են տալիս, 200 միլիոնի փիառ են անում: Լավ, ջհանդամը, իրենց փիառը անում են՝ ջհանդամ, կառավարությանն ինչո՞ւ են վարկաբեկում»:
Այդպես էլ անհայտ մնաց, թե Սերգո Կարապետյանը կառավարության փիառո՞վ պետք է զբաղվի, թե՞ ցրտահարությունից տուժածների խնդիրներով: