
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր Facebook- յան էջում անդրադարձել է ՍԴ – ի ՝ ապրիլի 2 -ի որոշմանը:
«Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական:
Այսպիսով, կարող ենք ամփոփել Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեության արդյունքները.
– Հակասահմանադրական «նախագահներ»:
– Հակասահմանադրական խորհրդարաններ:
– Հակասահմանադրական միջպետական պայմանագրեր:
Հիմա էլ ՝ հակասահմանադրական օրենք, որ ըստ ՍԴ որոշման ՝ պիտի ձեւ անենք, թե սահմանադրական է: Արժանի շտրիխ ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խայտառակ կերպարին»,- գրել է Փաշինյանը: