Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։

Ժողովին ներկայացրել է զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ:

«Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ պետական սահմանների անվտանգության հետ և այլն»,- գրել է նա Facebook-ի իր էջում:




Լրահոս