
Ամերիկյան Time ամսագիրը հերթական անգամ քվեարկություն է կազմակերպել՝ որոշելու համար տարվա մարդուն։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի օգտին է քվեարկել ավելի քան 22,000 մարդ` այոե քվեարկածները։ Այդ ցուցանիշով նա հանրաճանաչների թվում առայժմ 4-րդ տեղում է։ Միեւնույն ժամանակ Էրդողանը դարձել է ամենաշատ “ոչ” ստացած հանրահայտ առաջնորդը՝ ավելի քան 50,000 դեմ։Ներկայիս դրությամբ քվեարկության արդյունքներով առաջին տեղում Արգենտինայի եւ “Բարսելոնա”-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է։ Քվեարկությունն ավարտվելու է դեկտեմբերի 26-ին։