ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հրապարակում վանդալիզմը շարունակվում է»․ ամանորյա նախապատրաստական աշխատանքները բարկացրել են օգտատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարիներին՝ Ամանորին ընդառաջ, Կառավարության շենքի եւ հարակից շենքերի վրա տեղադրված լույսերն ամրացնելու համար այդ շենքերի պատերն ամբողջությամբ ծակծկել էին: Այս տարին ևս բացառություն չէ։

Ֆեյսբուքյան օգտատերերը հրապարակել են կադրեր՝ ցուց տալով, թե ինչպես են ծակում Կառավարության շենքի պատերը, և դրանց կից գրել․ «Նորից ծակծկում են», «Հրապարակում վանդալիզմը շարունակվում է»։

ArmLur.am-ն ավելի վաղ անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ քաղաքի տոնական ձևավորումը թեև գեղեցկացնում է Երևանը, բայց մյուս կողմից էլ աղճատում է մայրաքաղաքի կարևոր շենքերի ընդհանուր տեսքը։

Քաղաքի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքը պատված է անցքերով և հեղասյուներով, որոնք արվել են տոնական լույսերը տեղադրելու համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի սկզբին ևս համացանցում բուռն քննարկման թեմա էր դարձել շենքերի ճակատային հատվածների վրա արված անցքերն ու հեղույսները։ Դրանք փակվում, այնուհետև ամեն տարի դեկտեմբերին կրկին բացվում են՝ տոնական ձևավորման համար։

Իհարկե, տոնական լուսյերն ու զարդարանքները գեղեցիկ են, բայց դրան հետևանքները փաստացի ձևախեղում են մայրաքաղաքի տեսքը։




Լրահոս