Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի քննությունը:
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ թույլ տալ իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
«Հավատքի թեմայով ուզում եմ իմ հոգևոր պրակտիկաները շարունակել Արշակ սրբազանի հետ»,- բարձրաձայնեց Աշոտյանը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը և Աշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին: