Այս տարի Հայաստանում անցկացվելու է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր բարոյական ֆիլմերի միջազգային փառատոնը, որը կինոփառատոնի անցկացման բոլորովին նոր հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ է:
Այսօրվա մամլո ասուլիսում փառատոնի կազմակերպիչները միաբերան հայտարարեցին ` փառատոնի միջոցով հոգևոր և մշակութային երխոսության շնորհիվ նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների վերահաստատմանը, խթանել հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծմանն ու զարգացմանը:
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է մրցութային և ոչ մրցութային բաժիններ: Մրցութային բաժինն ընդգրկում է բոլոր կարգի ֆիլմերը, որոնք նկարահանված են 2011 հունվարից հետո:
Ասուլիսին ներկա էր Տեր Եսայի քահանան, որի խոսքով ` փառատոնին ներկայացված են լինելու նաև հոգևոր թեմաներով ֆիլմեր:
Մանրամասն ՝ տեսանյութում
Փառատոնի կազմակերպիչների խոսքով` ֆիլմերը Երևանում ցուցադրվելու են բացօթյաԿարապի լճի տարածքում, իսկ մարզերում դա կցուցադրվի որոշ եկեղեցիների դահլիճում:
Բանախոսների խոսքով` արտերկրից մեծ է հետաքրքրվածությունը փառատոնին մասնակցելու: Վառ վկայությունը դրսից ուղարկված ֆիլմերն են: