Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա ձախ կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ ընտրանու խաղացողների հետ համագործակցության մասին։ Հայտնում է Armsport-ը։
«Մխիթարյանն անձամբ ինձ հետ չի շփվում, նա շփվում է Էդիկի (Սպերցյան) հետ։ Գիտեմ, որ նա շատ է անհանգստանում, դիտում է բոլոր խաղերը։
Նա որոշակի խաղային հուշումներ է տալիս հենց Սպերցյանին, շփվում է մյուս տղաների հետ։ Ինձ հետ՝ ոչ, բայց գիտեմ, որ նա հետևում, անհանգստանում և աջակցում է»,- նշել է Թիկնիզյանը Metaratings-ին տված հարցազրույցի ժամանակ։
35-ամյա Մխիթարյանն ավարտել է միջազգային կարիերան 2021 թվականին։ Հենրիխը Հայաստանի հավաքականի խաղաշապիկով մասնակցել է 95 հանդիպման՝ դառնալով 32 գոլի հեղինակ։
Թիկնիզյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 2023 թվականին։ Մինչ օրս նա մասնակցել է 16 խաղի և աչքի ընկել գոլով մեկ անգամ։