
Գերմանիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ մահակներ է օգտագործել բնապահպանական շարժման մասնակիցների դեմ,-հաղորդում է The Local-ը: Բախումների հետեւանքով 4 ակտիվիստներ ձերբակալվել են, 5-ը՝ վիրավորվել: Վիրավորվել է նաեւ 8 ոստիկան: Հարկ է նշել, որ միջուկային թափոններ տեղափոխող գնացքը Ֆրանսիայից դեռ չի շարժվել, քանի որ իշխանությունները դեռ ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե այն ինչ ուղղությամբ պետք է ընթանա: Ակնկալվում է, որ այն, այնուամենայնիվ, Գերմանիայի սահմանը կհատի նոյեմբերի 25-ի երեկոյան:Ֆրանսիայից Գերմանիա միջուկային թափոնների տեղափոխումը ավանդաբար բողոքներ է առաջացնում բնապահպանների շրջանում.