Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։
Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել:
Քննչական կոմիտեն չէր հայտնել, թե որ ՍՊԸ-ի տնօրենին են ծեծել:
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ծեծի են ենթարկել «Ռեզոն» կահույք և կենցաղային տեխնիկայի տնօրենին՝ Գևորգ Շահրամանյանին, ով Արցախից է:
Այս դեպքի մասին արցախցիները գրել էին, որ երեխայի բուժման համար փող են խնդրել Հայաստանում հաջողված բիզնեսմեն արցախցի Գևորգ Շահրամանյանից, ինչը վերածվել է ծեծ ու ջարդի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան