ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանության յուրացման գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը նոյեմբերի 11-ին լրանում է։ Նախաքննական մարմինը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ նրա կալանքի ժամկետը երկարացնում են, կա՛մ ազատում են ԱԱԾ մեկուսարանից:
Ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կալանավորվածների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան