
Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մինչև 18 տարեկան պատանիների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 5 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը ունի 6 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 4.5 միավոր:
Նախավերջին՝ 10-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: