
Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ ցնցումներն զգացվել են նաև հարևան շրջաններում։ Հնարավոր ավերածությունների, տուժածների կամ մահացածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։