Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռը նոյեմբերի 8–ին մի քանի անգամ ժայթքել է՝ առաջացնելով հրաբխային մոխիր, որը բարձրացել է մինչև 10 կմ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Նուսա Թենգարա նահանգի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքելու հետևանքով ավելի քան 2000 տուն է վնասվել, հազարավոր մարդիկ տարհանվել են:
Մոտ շրջաններում ապրող ավելի քան 16000 մարդկանցից մոտ 6000-ը տարհանվել են այլ գյուղեր:
Օրեր առաջ հրաբխի ժայթքելու հետևանքով 9 մարդ էր զոհվել: