Օտարերկրյա ներդրողներն առավել շատ հետաքրքրված են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտով:
2013 թվականին մեր տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի շուրջ 21%-ը, որը կազմել է 125,8 մլն ԱՄՆ դոլար, ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ:
Միևնույն ժամանակ, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման այլ ճյուղերին ուղղված օտարերկրյա ներդրումները կազմել են 32,1 մլն ԱՄՆ դոլար կամ իրականացված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 5.3%-ը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ՝ հաշվետու տարում Հայաստանի մետաղական հանքաքարի արդյունահանմամբ հետաքրքրված օտարերկրյա ներդրողները Կանադայից են, իսկ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման այլ ճյուղերում օտարերկրյա ներդրումների առավել մեծ հոսք գրանցվել է Շվեյցարիայից և Գերմանիայից: