Լոնդոնի «Չելսին» ծրագրել է նոր աղմկահարույց տրանսֆեր իրականացնել, հայտնում է Fichajes-ը։ Փոխանցում է Armsport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ազնվականները» իրենց հայցքնն են ուղղել Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ուղղությամբ։ Նշվում է, որ «կապույտները» պատրաստ են պայքարել խաղացողի համար, որին հավակնում են նաև Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Բավարիան»: Պոտենցիալ տրանսֆերի արժեքը գնահատվում է 100-120 միլիոն եվրո։
21-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողական ոճի կիսապաշտպանը «դեղագործների» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: