«Գոյ»-ում իրավիճակը թեժանում է. նստացույցի մասնակիցները ասուլիս են հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոյ» թատրոնն այսօր՝ ժամը 16։00-ին, իրենց աջակիցներին, հանդիսատեսներին հրավիրում է անկաշկանդ զրույցի՝ թատրոնի մուտքի մոտ։ ԶԼՄ-ների համար տեղի է ունենալու մամուլի ասուլիս։

Զրույցի թեման է՝ «…ո՞վ է ուզում փրկել և ո՞վ չի ուզում փրկվել…»։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը:

«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում են միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծում։

Նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որ կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը, սակայն նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը վերսկսի իր բնականոն աշխատանքը:

Աննա Սրապիոնյան




Լրահոս