
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր ՌԴ տարածքում 50 անօդաչու թռչող սարք է խոցվել:
Ռազմական գերատեսչության ամփոփագրի համաձայն՝ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Բրյանսկի շրջանում խոցել են 28 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք, 12-ը՝ Կուրսկի շրջանում: Եվս 4 ԱԹՍ ոչնչացվել է Նովգորոդի մարզում, 2-ական՝ Սմոլենսկի և Տուլայի, 1-ական՝ Օրյոլի և Տվերի շրջաններում։
Բրյանսկի և Նովգորոդի շրջաններում տուժածներ և ավերածություններ չկան՝ հայտնել են նահանգապետներ Ալեքսանդր Բոգոմազն ու Անդրեյ Նիկիտինը: Կուրսկի շրջանում օդային տագնապը գործել է ամբողջ գիշեր։