
«Նոայի» 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ազգերի լիգայի հանդիպումներին։
Օգնյեն Չանչարևիչը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Համբարձումյանը և Գոռ Մանվելյանը հրավիրվել են Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մեր ընտրանին առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում, նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։ Լատվիայի հետ արտագնա հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին։