Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային ասպարեզում հետաձգվել է։ Այս մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը։”Չեմ կարծում, որ առաջիկայում ինչ–որ նշանակալի փոփոխություններ տեղի կունենան բանակցային գործընթացում։ Ես երբեք չեմ կարծել, որ կազանյան հանդիպումն ինչ–որ արդյունք կտա։ Իրականում հակամարտությունը մղվեց ետին պլան, և ոչ միջնորդները, ոչ էլ ինչ–որ մեկը լուրջ քայլեր չեն ձեռնարկում խնդրի կարգավորման համար”,– ասել է Քորնելը։Ի պատասախան այն հարցի, թե “Համանախագահները տարածաշրջանային վերջին այցի ընթացքում հայտարարեցին, որ կողմերին առաջարկել են նոր գաղափարներ։ Ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է ինչ–որ ձևով փակուղային իրավիճակից դուրս բերել գործընթացըե, փորձագետն ասել է. “Ոչ, չի կարող, որովհետև համանախագահները՝ առանձին–առանձին վերցրած, չունեն քաղաքական ազդեցություն։ Մեծ արդյունքների հասնելու և իրավիճակը փակուղուց դուրս բերելու համար անհրաժեշտ է միջազգային լուրջ ներգրավվածություն։ Համանախագահները, օրինակ, ՄԱՆ նախագահի Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայում և Աֆղանստանում հատուկ ներկայացուցչի համեմատ, միջին մակարդակի դիվանագետներ են։ Միջազգային միջնորդները պետք է ներկայացվեն նախագահների հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Եվ երբ հակամարտության կարգավորմանը մասնակցեն հակամարտությունների կարգավորման ոլորտում աշխատանքի փորձ ունեցող բարձրակարգ դիվանագետներ, այդ ժամանակ էլ գործընթացում բեկում կլինի”։Քորնելը չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։”Սակայն ավելի հեշտ է և էժան կանխել պատերազմը, քան թույլ տալ՝ այն սկսվի։ Այդպես եղավ նաև Վրաստանում։ Եվրամիությունը ստիպված էր 3 միլիարդ դոլար ծախսել վրացական տնտեսության համար։ Եվ եթե գումարի կեսը ծախսվեր մինչև պատերազմը, ապա հնարավոր կլիներ խուսափել իրավիճակի էսկալացիայից”,– ասել է փորձագետը։ tert.am :
ԼՂ հիմնախնդրի կարգավորումը միջազգային ասպարեզում հետաձգվել է. Սվանտե Քորնել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ