
Հայաստանի բնակչությունը 2024 թվականի սեպտեմբերին կազմել է 3 մլն 67.4 հազար մարդ։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ բնակչության թիվը կազմել է 2 մլն 954.7 հազար մարդ։
Բնակչության թվի փոփոխմամբ՝ Երևանում բնակչության թիվն ավելացել է գրեթե 45 հազարով. նախկին 1 մլն 92 հազար բնակչությունը դարձել է 1 մլն 136 հազար մարդ։
Բնակչության թվի գրեթե ոչ մի փոփոխություն չեն կրել Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիք մարզերը։
Հարկ է նշել, որ ՀՀ բնակչության թվի փոփոխությունը խիստ փոխկապակցված է Արցախից բռնի տեղահանված հայերի ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ։
Էմմա Միքայելյան