
ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարրիսը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո կարող է առաջադրվել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով իրավաբան, Հարավային Կարոլինայի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բակարի Սելերսին։Հարրիսն ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Նա աշխատել է դատախազությունում, քաղաքապետարանում և փաստաբանական ընկերություններում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 70-ամյա դատավոր Սոնյա Սոտոմայորը կարող է հեռանալ Գերագույն դատարանից, ինչն ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենին հնարավորություն կտա մինչև իր պաշտոնավարման ավարտը Հարրիսին առաջադրել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում:
Նշվում է, որ այդ գործողությունը պետք է կատարվի մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի օրը: