ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչն է եղել Արտաշատում կրակոցների և 2 քաղաքացու կյանքից զրկելու պատճառը. ՀՀ ոստիկանապետը հրահանգ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արտաշատ քաղաքի սպանությունից, մասնավորապես կրակոցի պատճառը երեխաների միջեւ տարաձայնությունն է եղել ու փոխարենը երեխաների վեճը հարթեն, ծնողներն ավելի են իրավիճակը թեժացրել եւ մի կաթիլ մեղրի պատմության հեւտեանքով՝ կրակոցներ են հնչել և արդյունքում՝ 2 զոհ։

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրահանգ է տվել կոնկրետ անձանց տան մոտ ոստիկանությունը հսկողություն իրականացնի՝ հնարավոր վենդետան կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր՝ նոյեմբերի 8-ին սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։

Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։

Քնար Մանուկյան




Լրահոս